ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանաձևում մենք տալիս ենք այն հարցերի պատասխանները, թե ինչ պետք է անել իշխանափոխությունից հետո. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քաղաքական մտքի ֆաբրիկա, որ ունակ է արտադրել քաղաքական գաղափարներ, գնահատականներ և այդ գնահատականները դարձնել Հայաստանի քաղաքական դաշտի մտավոր սեփականությունը։ Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բանաձևով մենք փորձել ենք գնահատականներ տալ վերջին հինգ տարիներին և այդ տարիները պայմանականորեն բաժանել ենք երեք էտապների` 2016-18 թթ․, 2018 թ․ մինչև պատերազմ և պատերազմից առ այսօր։ Մեծ էր գայթակղությունը, մեծ էր ստեղծել փաստաթուղթ, արձանագրել, դատապարտել, կոչ անել՝ հմտորեն շրջանցելով քաղաքական այնպիսի գնահատականներ, որոնք կպահանջեն ազնվություն»,- ասաց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ բանաձևում տրված գնահատականներն իրենց սխալների, ձեռքբերումների և անելիքների մասին են։

«Այս բանաձևի  նախագիծը ոչ թե հանրապետական փաստաթուղթ է, որ փոշիանալու է մեր դարակներում, այլ կենդանի փաստաթուղթ, որը պետք է փոխվի մեր կողմից։ Նախագահի հնչեցրած երեք 0-ների բանաձևը ավելի քան կենսունակ է. Զրո հուսահատություն, զրո հանդուրժողականություն դավաճանների հանդեպ և զրո ամբիցիա։

Այս բանաձևը ոչ թե լավ ձևակերպված քաղաքական մտքերի խտանյութ է, այլ պատասխանում է այն հարցին, որ տալիս են մեր հայրենակիցները մեզ` «սրան, որ քշեցինք, ինչ եք անելու, արդյոք դեռ կարելի է ինչ-որ բան անել ու փրկել»։ Նոյեմբերի 9-ից սկսած՝ ասում ենք՝ այո, հնարավոր է և ամեն օր դեռ հնարավոր է։ Այս բանաձևի մեջ ներգրավված ճանապարհային քարտեզը այդ հարցերի պատասխաններն են, թե ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի»,- ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular