ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «պրոխոդնոյ դվոր» պանթյուրքիզմի համար․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք պետք է թույլ չտանք, որ Հայաստանը դառնա «պրոխոդնոյ դվոր» պանթյուրքիզմի համար, մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը լինի ընդամենը հիշողություն: Այս մասին ՀՀԿ 17-րդ համագումարին հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնվել է Արցախյան հերոսամարտից, արցախյան պայքարից, հետևաբար՝ կլինի Արցախը՝ կլինի նաև Հայաստանը, չի լինի Արցախը՝ չի լինելու Հայաստանը. սա պետք է մենք գիտակցենք»,-ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը շեշտեց , որ չպետք է անտարբեր լինել։ «Անտարբերությունը հատուկ է 30 արծաթով ստամոքսը լցնողին, մենք չպետք է հուսահատվենք, քանզի հուսահատությունը մեղք է և մեղք է նաև մեր նահատակված հերոսների հիշատակի առջև։ Մենք չպետք է անհամբեր լինենք. մենք պետք է համբերատար պայքարենք, և միայն այս դեպքում լույսը կհաղթի խավարին, հավատը՝ կռապաշտությանը, հույսը՝ կասկածամտությանը, և սերը՝ ատելությանը»,-ասաց նա։

ԱԺ նախկին փոխնախագահը նաև շեշտեց , որ 2018 թվականի գարնանից սկսած՝ հանրապետականներն էին, որ պայքարում էին պետության ազատագրության, ավանդական արժեքների համար։

«2018-ին պայքարողները՝ ես և իմ ընկերները, գիտակցում էինք, որ մենք պարտք ունենք տալու Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սպարապետ Վազգենի և Արցախյան հերոսամարտերում զոհված մեր նահատակների հիշատակի առջև: 2018 թվականի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ասել եմ՝ Հանրապետականը կա ու լինելու է ազգային պետության կերտման կուսակցություն: Այն ժամանակ շատերը կասկածանքով ընդունեցին իմ այդ խոսքերը, բայց ձեզնից շատերի պայքարի արդյունքում Հանրապետականն այսօր կա և հանդիսանում է Հայաստանի քաղաքական դաշտի ամենակայացած քաղաքական ուժերից մեկը»,-շեշտեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular