ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետը որոշակի որոշումներ սեփական հայեցողությամբ կայացնելու իրավունք ունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Մինչ այս էլ պարբերաբար գրվում էր, որ Հայկ Մարությանն այլևս կառավարող ուժի «սրտով» չէ։

Այս թեմայի մասին զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։

Հարցին, թե արդյոք սա քաղաքական որոշո՞ւմ է տնտեսագետն ասաց. «Եթե հաշվի առնենք, որ քաղաքականությունը որոշելու իրավունքի և այդ որոշումների ինչպիսին լինելու համար պայքար է, ապա իհարկե քաղաքական որոշում է։ Գոնե այն իմաստով, որ այս ակտը քաղաքական էական հետևանքներ կունենա, այն մեծապես քաղաքական է։ Սակայն պատճառների մասին խոսելիս առանձնապես պետք չէ քաղաքագիտական վերլուծությունների գիրկն ընկնել։ Պատճառը խիստ կենցաղային կարող է լինել, օրինակ՝ կառավարող ուժի ոչ բոլոր ուղիղ հրամանները կատարելը։ Իհարկե, Երևանի քաղաքապետը որոշակի որոշումներ սեփական հայեցողությամբ կայացնելու իրավունք ունի՛, առաջնային մանդատով օժտված ավագանիներն էլ, ըստ օրենքի, անվստահություն հայտնելո՛ւ իրավունք ունեն։ Նորմալ գործընթաց է, որից ընտրողները պետք է եզրակացություններ անեն գործընթացի մասնակիցների վերաբերյալ»։

Հարցին, թե ըստ տնտեսագետի ինչպե՞ս է Հայկ Մարությանն աշխատե`լ Սուրեն Սահակյանն ասաց. «Որպես մի քաղաքացի, տեսել եմ և՛ էական բացթողումներ, առավելապես քաղաքաշինական հարցերում, և՛ լուրջ առաջընթաց մի քանի այլ հարցերում։ Որոշ դեպքերում մոտեցումները, որով նա առաջնորդվել է, ինձ համար շատ հոգեհարազատ են եղել, սակայն եղել են դեպքեր, երբ ցավ եմ ապրել մայրաքաղաքի վարչական ղեկավարության որոշումներից։ Սակայն, պետք է նաև նշել, որ սխալներից որևէ պաշտոնյա ապահովագրված չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular