ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջանցք չլինելու համար ճանապարհը պետք է վերահսկվի ՀՀ-ի և դաշնակից տերությունների կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բրյուսելում արդեն երեք անգամ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Հանդիպումը տեղի ունեցավ նախ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, ապա առանձին, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ: Միայն Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման վերաբերյալ են մանրամասներ հաղորդվել, իսկ մյուս հանդիպումների և պայմանավորվածությունների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Այս մասին զրուցել ենք ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ։

Անդրադառնալով հանդիպմանը փորձագետն ասաց. «Կարծում եմ՝ արդեն սովորական պետք է համարել այն, որ մեր թիկունքում ապազգային և ազգադավ պրոցեսներ են ընթանում: Կանխատեսելի էր, որ Ալիևը իր հերթական պահանջը կներկայացնի։ Նա լկտիացման հերթական փուլն է թևակոխել՝ պահանջում է, որպեսզի ճանապարհային ռեժիմը Բերձորի միջանցքում և այդ Զանգեզուրի միջանցք կոչվածում պետք է իբրև թե նույնը լինեն: Դա կանխատեսելի էր, բայց այստեղ շատ կարևոր մի վերապահում. մենք՝ հայերս, ոչ նիկոլական իշխանությունը, ունենք բնական դաշնակիցներ՝ ի դեմս Ռուսաստանի և Իրանի: Այս երկու տերությունները շատ լավ գիտակցում են, որ այն ինչ իրենից ներկայացնելու է Զանգեզուրի միջանցք ասվածը, կործանելու է հայոց պետականությունը և գոյաբանական վտանգ է ստեղծելու իրենց համար: Հետևաբար, իրենք շատ հստակ խնդիր են դնում ադրբեջանական կողմի առջև, ըստ էության, հայաստանակենտրոնության դիրքերից հիմա իրենք են բանակցում, այլ ոչ թե սա: Խնդիրն հետևյալն է՝ որպեսզի չլինի միջանցք, հարկավոր է, որ այդ ճանապարհը վերահսկվի ՀՀ-ի և դաշնակից տերությունների կողմից, իսկ դրա համար հարկավոր է, որ ոչ միայն այնտեղ ռուսական ներկայություն լինի, այլ ամենակարևորը՝ հայկական մաքսակետ լինի: Բնականաբար, սա ձեռնտու չէ թուրք-բրիտանական տանդեմին, և հիմա Ալիևը հակընդդեմ պահանջ է դնում, որ Լաչինում էլ պետք է նույնը լինի»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular