ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանրապետականը» ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քաղաքական մտքի ֆաբրիկա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետականը» ոչ միայն կուսակցություն է, այլ նաև քաղաքական մտքի ֆաբրիկա, որ ունակ է արտադրել քաղաքական գաղափարներ, գնահատականներ և այդ գնահատականները դարձնել ՀՀ քաղաքական դաշտի մտավոր սեփականություն:
Խոցելիության աստիճանի մեր անկեղծությունը հենց այդ պահին է խոցելի, քանզի երբ մեր կողմից բարձրաձայնված ճշմարտությունը դառնում է հանրության սեփականությունը,այդ պահից մենք դառնում ենք ավելի ուժեղ:
Այս բանաձևի նախագիծը ոչ թե լոկ «Հանրապետական» փաստաթուղթ է, այլ ակտիվ, կենդանի փաստաթուղթ, որ պետք է օգտագործվի մեր կողմից, մեր համակիրների կողմից՝ մեր ժողովրդին բացատրելու անցյալը, ապագան, ներկան:
Բանաձևի մեջ ներգրավված ճանապարհային քարտեզի հիմնական ուղղություններն այս հարցերի պատասխաններն են ՝ ինչ կարելի է անել իշխանափոխությունից հետո, որպեսզի Հայաստան լինի, Արցախ լինի, հայը լինի:
Նախագահի հնչեցրած 3 զրոների բանաձևն ավելի քան կենսունակ է և մրցունակ ՝
• 0 հուսահատություն
• 0 հանդուրժողականաություն դավաճանների հանդեպ
• 0 ամբիցիա
Դժվար է պատկերացնել հանրապետականներ առանց ամբիցիա, բայց այսօր երկիրն այնքան ծանր վիճակում է, որ մենք ասում ենք այդ մասին ինքներս ՝ 0 ամբիցիա քաղաքական դաշտում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular