ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Bloomberg. Էրդողանը ցանկանում է հաճոյանալ Բայդենին Հայաստանի հետ «սիրախաղի» միջոցով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org–ը գրում է, որ Հայաստանի հետ «սիրախաղով» Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հաճոյանալ Ջո Բայդենի վարչակազմին։ Ըստ Bloomberg-ի՝ այդ կերպ Թուրքիայի նախագահը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը գալիք ընտրությունների նախաշեմին։ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Երևանի հետ համագործակցություն հաստատելու և այնտեղ չարտերային թռիչքներ սկսելու ծրագրերի մասին։ Անկարան ծրագրում է իր քայլերը համաձայնեցնել Ադրբեջանի հետ:

Թուրքական կողմի նման գործողությունները համահունչ են Բայդենի խնդրանքին, որն արվել է հոկտեմբերին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նա Էրդողանին խորհուրդ է տվել բացել Հայաստանի հետ սահմանը, որը ելք չունի դեպի ծով։ Նման տվյալներ են մեջբերել լրատվամիջոցները՝ հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերին։ Վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան հույս ունի կարգավորելով հարաբերությունները Երևանի հետ հանդարտեցնել լարվածությունը Վաշինգտոնի հետ հարաբերություններում, որը առաջացել է հիմնականում Ռուսաստանից С-400 հակաօդային պաշտպանության համակարգի ձեռքբերման արդյունքում։

Այժմ Անկարայի համար կարևոր է Սպիտակ տան աջակցությունը, կարծում են վերլուծաբանները։ Թուրքիան սրընթաց գնաճի ականատես է, ինչի պատճառով էլ առանց այն էլ լարված սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարացման վտանգի տակ է։ Լիրայի արժեզրկման հետ միասին նման գործոնները վտանգ են ներկայացնում Էրդողանի ներքաղաքական դիրքերի համար ապագա համընդհանուր ընտրություններից 1,5 տարի առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular