ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրերն իրենց անունով կոչելու ժամանակը. ձախողակներն ընդդեմ Հայկ Մարությանի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով շարունակում են իրենց կեղտոտ և անբարոյական արշավը Երևանի քաղաքապետի դեմ։ Առաջին գիծ են նետել նույնիսկ այնպիսիներին, որոնց գործունեությունը կամ, ավելի ճիշտ, անգործությունը, հազարավոր մարդկանց կյանք է արժեցել։ 2018թ․ իշխանափոխությունից հետո փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց ղեկավարած ոլորտներում լրջագույն վնասներ են հասցրել Հայաստանի Հանրապետությանը, բառի բուն իմաստով ավերածություններ գործել, սակայն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն անգերազանցելի է։

Կորոնավիրուսի սկզբից մինչ օրս 9 հազարից ավելի մարդ է մահացել վարակից կամ ուղեկցող հիվանդություններից, և այդ զոհերի մեծ մասը հենց Արսեն Թորոսյանի խղճին է։ Փոխանակ մեղանչելու, ներողություն խնդրելու իր ոչ կոմպետենտության և մեծամտության պատճառով Հայաստանին հասցրած վնասի համար, Թորոսյանն այժմ մեղադրանքներ է հասցեագրում իրենց իսկ իշխանության կազմում առավելագույն վարկանիշ և հեղինակություն ունեցող քաղաքապետին, միանում նրա դեմ ստոր արշավին։ Թորոսյանը պնդում է, որ Հայկ Մարությանը ունեցել է բոլոր հնարավորությունները կառավարության հետ համահումչ աշխատելու միջոցով ապահովելու էական առաջընթաց Երևան քաղաքի կառավարման բոլոր ուղղություններով։

«Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար աշխատել է քաղաքապետի հետ, որպեսզի ավելորդ ցնցումներից զերծ մնանք քաղաքում։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այլևս անհնար է դա շարունակել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահութան նախկին ձախողակ նախարարը՝ Հայկ Մարությանին մեղադրելով նաև քաղաքում առողջապահության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում անհաջողությունների մեջ։

Նույն այն Թորոսյանը, ով նախարարի և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններում որևէ դրական ձեռքբերում չէր արձանագրել, իսկ Ազգային ժողովում իրենց իսկ թիմակիցները հրաժարվեցին որևէ պատասխանատու պաշտոն հանձնել Թորոսյանին։ Այժմ, թերևս, լավ առիթ է նրա համար՝ Նիկոլ Փաշինյանի աչքը մտնելու, սեփական հավատարմությունն ապացուցելու, նոր յուղոտ պաշտոն ձեռք գցելու համար։ Մամուլը վաղուց է գրում, որ նա ցանկանում է հեռացնել իր բերած իրավաբանին առողջապահության նախարարի պաշտոնից և վերանշանակվել։

Արթուր Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular