ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինը չի վախենում Վաշինգտոնի հետ առճակատումից. երկրի ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը ողջունում է համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, սակայն չի վախենում դիմակայումից և առճակատման դեպքում «պայքարելու է մինչև հաղթական ավարտ»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

«Չինաստանի դիրքորոշումը պարզ և անփոփոխ է, եթե երկխոսություն, ապա հավասար, համագործակցությունը ողջունելի է, սակայն միայն փոխշահավետ, եթե մրցակցություն, ապա դրական, դիմակայությունից մենք չենք վախենում և պայքարելու ենք մինչև հաղթական ավարտը»,- ասել է Վան Ին ժամանակակից միջազգային իրավիճակում չինական դիվանագիտությանը նվիրված համաժողովում:

Վերջինս ընդգծել է, որ համագործակցությունը շահեկան կլինի երկու կողմի համար, իսկ դիմակայությունը կվնասի բոլորին: Նրա խոսքով՝ առճակատման սրումը վերջինս տարվա ընթացքում ևս մեկ անգամ ցույց է տվել, որ հիմնարար պատճառը, որով չին-ամերիկյան հարաբերությունները բախվել են լուրջ բարդությունների և բազմաթիվ մարտահրավերների, այն է, որ ԱՄՆ-ն ռազմավարական ոչ ճիշտ գնահատական են տվել Չինաստանին և չին-ամերիկյան հարաբերություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular