ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԻՀՊԿ-ի զինված ուժերը զինավարժանքներ են սկսել Պարսից ծոցի ափին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ուժերը դեկտեմբերի 20-ին սկսել են «Մեծ մարգարե 17» հնգօրյա զինավարժանքները Պարսից ծոցի ափին:

Այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ-ի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերը, ինչպես նաեւ «Բասիջ» աշխարհազորի զորամասերը: Զինավարժանքներն անցկացվում են Խուզիստանի, Բուշերի եւ Հորմոզգանի նահանգներում:

Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները հայտնել են դեկտեմբերի 20-ին «Բուշեր» ատոմակայանի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերի մարտական պատրաստության ստուգում սկսվելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular