ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայից և Իրանից ՌԴ մատակարարվող մթերքների պակասը կարող է լրացվել այլ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից և Հայաստանից ներկրումներով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայից և Իրանից Ռուսաստան մատակարվող կիտրոնների, մանդարինների, պղպեղի, խաղողի և նռան պակասող ծավալները կարող են լրացվել այլ երկրներից արվելիք ներկրումներով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռուսպրոդսոյուզի» կառավարման խորհրդի փոխնախագահ Դմիտրի Լեոնովը:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորից» հայտնել էին, որ գերատեսչությունը դադարեցրել է 33 արտադրողի վտանգավոր արտադրանքի ներկրումը ՌԴ Թուրքիայից և Իրանից:

«Ռուսպրոդսոյուզի» տվյալներով՝ Թուրքիան դարձել է 2021 թվականի հոկտեմբերին ՌԴ ներկրվող մանդարինի, կիտրոնի, խաղողի և պղպեղի խոշորագույն մատակարարը և զբաղեցրել է երկրորդ տեղը նռան մատակարարման ծավալով:

Լեոնովի խոսքով՝ մանդարինի հիմնական մատակարարների թվում են նաև ՀԱՀ-ը, Մարոկկոն, Եգիպտոսը, կիտրոնի մատակարարների՝ Արգենտինան և ՀԱՀ-ը, խաղողի մատակարարների՝ Ուզբեկստանը և Մոլդավիան, նռան՝ Ադրբեջանը, Եգիպտոսը, Ուզբեկստանը և Աբխազիան, իսկ պղպեղի՝ Չինաստանն Հայաստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular