ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացության ցուցանիշների նվազում է նկատվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսային համավարակի հերթական ալիքը մարում է։

Այս մասին զրուցել ենք առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունեք նախկին նախարարն ասաց․ «Այո, հիվանդացությունը նվազում է։ Արձանագրում ենք և մահացության ցուցանիշների նվազում և թե ընդհանուր առմամբ նոր հայտնաբերումների թվի։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերումների թիվը ստաբիլ է՝ մոտավորապես 2-3 տոկոսի սահմաններում է տատանվում։ Դա բավական լավ ցուցանիշն է։ Եթե միտումներն այդպես շարունակվեն, շատ լավ կլինի, որովհետև արդեն բնական անընկալության հետ զուգահեռ նաև պատվաստումների միջոցով որոշակի շերտ է ստեղծվում, որն էլ բարդ դեպքերից պաշտպանում է։ Միջազգային փորձն էլ է հուսադրող, մասնավորապես, երբ եվրոպական երկրների ցուցանիշներն ուսումնասիրում ենք, նույնպես նվազման միտում կա։ Որոշ երկրներում հիվանդացության որոշակի աճ է նկատվում, բայց ըստ իրենց տվյալների՝ մոտ 3 անգամ պակաս է ծանր դեպքերի թիվը։ Օրինակ՝ Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի տվյալները խոսում են հիվանդացության որոշակի աճի մասին, բայց վերակենդանացման բաժանմունքներում երեք անգամ պակաս հիվանդներ են ընդունվում։ Իսկ այդ երկրներում 80-90 տոկոս պատվաստումային ընդգրկվածություն կա։ Այսինքն՝ պատվաստանյութի արդյունավետությունն ակներև է։ Ամբողջ աշխարհում ապացուցված ուղիղ համամատական կապ է՝ պատվաստում և ծանր դեպքերի հստակ նվազում»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular