ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմունիկացիաների բացման շուրջ ռիսկերի վերաբերյալ հարցեր․ Էլիբեգովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան կոմունիկացիաների բացման շուրջ ռիսկերի վերաբերյալ մի քանի հարց է առաջ բերել՝ խնդրելով մասնագետներին արձագանքել․

«1. Հայաստանին, ըստ պաշտոնական տվյալների, երկաթգծի ենթակառուցվածքին կպնելու համար ենթադրաբար հարկավոր է 1.2 մլրդ ներդրում (էկոնոմիկայի նախարարը ասում է ոչ նախագիծ կա, ոչ վերջնական հաշվարկ)։

ա) Ո՞վ է տալու մեզ այդ գումարը ու ինչ պայմաններով։
բ) Տարեկան եկամուտը ինչքա՞ն է լինելու երկաթգծից ու այդ պարտքը ինչքա՞ն ժամանակում ենք փակելու, եթե փակենք։

2. Ինչպե՞ս է կարգավորվում հայ արտադրողի պաշտպանությունը էժան թուրքական ապրանքի հետ մրցակցության մեջ չտուժելուց։

ա) ագրարային սեկտորում ջերմոցները ավելի էժան թուրքական արտադրանքի հետ ինչի՞ հաշվին են մրցելու, որ չսնանկանան։
բ) ի՞նչ մեխանիզմներով է կարգավորվելու թուրքական արտադրանքի մեր շուկայում մոնոպոլիան կանխելը։

3. Ինչպե՞ս է կարգավորվում թուրքական ու ադրբեջանական կապիտալի ներհոսքը։
ա) Ինչպե՞ս է կանխվում երրորդ երկրներում գրանցված ընկերությունների միջոցով Հայաստանում տարածքներ կամ բիզնեսներ գնելու գործընթացը
բ) Ինչպե՞ս է կանխվում սննդի, վառելիքի և այլ ռազմավարական նշանակության հարցերում կախվածության մեջ ընկնելու ռիսկը

4. Ինչպե՞ս է երաշխավորվելու հայկական արտադրողների բեռների անվտանգությունը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում։
ա) Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների կամ հումքի անխոչընդոտ անցնելը
բ) Խնդիրներ առաջանալու դեպքում փոխհատուցումը

Եթե մասնագետ ընկերներ ունեմ, որոնք ունեն այս հարցերի պատասխանները, խնդրում եմ կիսվել», ֆեյսբուքյան իր էջում գրել է Էլիբեգովան։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular