ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂՀ ՊԲ հրամանատար. Սամվել Բաբայանի գործողությունները համարում եմ դիվերսիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։

«Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները, որ տեղի են ունեցել հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ Բաբայանն ու իր համակիրները պաշտոնաթողությունների կոչեր են անում։ «Դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկինում նման պաշտոն զբաղեցնող անձին։ Ինձ համար հասկանլի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ»։

Ըստ գեներալ-լեյտենանտի՝ դա անընդունելի է եւ հասարակությունը համարժեք գնահատականը պետք է տա։

Լեւոն Մնացականյանը հարցազրույցում նաեւ անդրադարձել է ռազմական հարցերում Սամվել Բաբայանի քննադատություններին, ընդգծել, թե ՊԲ-ն քառօրյա պատերազմի ընթացքում կատարել է իր առջեւ դրված խնդիրը։ Նա նաեւ հերքել է Սամվել Բաբայանի թեզը, թե ապրիլյան իրադարձությունները ոչ թե լայնածավալ պատերազմ էին, այլ դիվերսիոն գործողություն։ «Եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր հասկանալ, քանի որ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոն զբաղեցնողները, հատկապես նախկին ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար, ինձ համար ցավալի է»,- ասել է Մնացականյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular