ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադիրովը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել կա՛մ թափանցիկ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, կա՛մ խոստովանել, որ «ապաստանում է ահաբեկիչներին»: Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում։

Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարած «ավազակներն ու սրիկաները» ապաստան են գտնում Թուրքիայում և այնտեղ այգիներն ահաբեկիչների անուններով վերանվանելու հավաքներ ու միջոցառումներ են կազմակերպվում: Ահա թե ինչպես է Կադրովն արձագանքել Թուրքիայում Ջոհար Դուդաևի զբոսայգու բացմանը:

Կադիրովը կարծում է, որ ահաբեկիչներն իրենց այնքան հանգիստ են զգում Թուրքիայում, որ «իրենց ցինիկ, վրդովեցուցիչ և սադրիչ հակառուսական ելույթներում նրանք չեն գարշում անպաշտպան կանանց նկատմամբ գռեհկությունից»։

Մի քանի տարի առաջ Կադիրովը Էրդողանին խնդրել էր Թուրքիայից արտահանձնել Չեչնիայում գործող ահաբեկիչներին։

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզի Քյորֆեզ քաղաքում բացվել է Ջոհար Դուդաևի անունով այգի։

Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեղի-Չու գյուղում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular