ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում բնակելի շենք է փլուզվել գազի պայթյունի հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանում չորեքշաբթի հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել կենցաղային գազի պայթյունի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Տարերային աղետների դեմ պայքարի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Արևելյան Ադրբեջան նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Թավրիզ քաղաքում: Վնաս է հասցվել ևս երկու կառույցի, որոնք տեղակայված են փլուզված շենքի մետակայքում:

Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում: Ներկա պահին 12 տուժած է հայտնաբերվել, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular