ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեսկովը հաստատել է, որ ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողով է լինելու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողով է կայանալու: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաևը հայտնել էր դեկտեմբերի 29-ին Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնելու ծրագրերի մասին:
Հայաստանի կառավարությունում տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Հատկանշական է, որ նախորդ շաբաթ մի շարք հայկական լրատվամիջոցներ գրեցին, թե մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ հանդիպում կկայանա: Հաշվի առնելով Կրեմլի ներկայացուցչի հայտարարությունները՝ չի բացառվում, որ բանակցությունները կարող են կայանալ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular