ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեչնիայի իշխանությունները կրկին քննադատել են Էրդողանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի խորհրդարանը հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովին խնդրել է արձագանքել թուրքական իշխանությունների գործողություններին, որոնք այգիներից մեկն անվանակոչել են ինքնահռչակ Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության առաջին նախագահ Ջոհար Դուդաևի անունով։ Այդ մասին իր Instagram-ում հայտնել է խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը, գրում է Lenta.ru-ն։

Դաուդովը նշել է, որ լիովին համաձայն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Կադիրովի կոչի հետ: Չեչնիայի խորհրդարանի խոսնակը նաեւ ասել է, որ Անկարան կոծկում է Ռուսաստանում հանցագործություն կատարած ահաբեկիչների գործողությունները, «իսկ հիմա, այլ երկրում հանգիստ զգալով, նրանք ցեխ են շպրտում երկրի ու հանրապետության ողջ ղեկավարության վրա»։ Սակայն նա չի պարզաբանել, թե ում մասին է խոսքը։ «Ավելացնեմ, որ ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ օտար երկրներում արդարադատությունից թաքնված հանցագործները ոտնձգություն կատարեն մեր երկրի և հանրապետության ղեկավարների պատվի նկատմամբ, ովքեր փրկել են մեր ժողովրդին միջազգային ահաբեկչությունից, պահպանել մեր երկրի ամբողջականությունը, իսկ այսօր պաշտպանում են մեր ժողովրդի շահերը»,- եզրափակել է Դաուդովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր Ռամզան Կադիրովի` Էրդողանի հասցեին հնչեցրած քննադատությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular