ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջնային են եղել համայնքում առկա տրամադրությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս դեկտեմբերի 7-ին՝ այսինքն ՏԻՄ ընտրություններից երկու օր անց «Փաստ» թերթը գրել էր, որ «Նոյեմբերյանում ևս ՔՊ-ն կվերադառնա իրեն հոգեհարազատ կարգավիճակին, այսինքն՝ կդառնա ընդդիմություն»: Մենք հավաստի տեղեկություններ ունեինք, որ ո՛չ «Ապրելու երկիր», ո՛չ էլ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների Նոյեմբերյանի տարածքային կառույցները չեն պատրաստվում համագործակցել իշխող ՔՊ-ի հետ: Եվ ահա, նախօրեին կայացած ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը, ստանալով 12 քվե, դարձել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար:

ՔՊ-ի թեկնածուն ստացել է 9 ձայն: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիր» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները ստացել էին ավագանու 6-ական, իսկ ՔՊ-ն՝ 9 մանդատ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների տարածքային կազմակերպությունները կոալիցիոն համաձայնագիր չեն կնքել, պարզապես, չնայած ՀՀԺՊԴ կուսակցության որոշմանը, այս դեպքում առաջնային են եղել համայնքում առկա տրամադրություններն ու, ըստ այդմ, գործել են ներքին պայմանավորվածությունները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular