ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական ՄիԳ-29 կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում. Հարավային ռազմական շրջան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Էրեբունի ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը Հայաստանի երկնքում վարժանքների ընթացքում որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում։

«Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ որսված թիրախները եղել են հակառակորդի ինքնաթիռների նմանակում։ Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:

Զինծառայողները իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։

2021 թվականին ՄիԳ-29 կործանիչներով ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 1200  ուսումնական և մարտական պատրաստության առաջադրանք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular