ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համայնքների զավթումը շարունակվում է․ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դեռ փաստացի չեն ավարտվել, համայնքների զգալի մասում չեն կարողանում համայնքապետ ընտրել, իսկ իշխանություններն ամեն գնով փորձում են զավթել իշխանությունն այն համայնքներում, որտեղ ջախջախիչ պարտություն են կրել։ Երեկ Վանաձորի նորընտիր ավագանու 33 անդամները ստացան իրենց մանդատները, ինքնաբացարկ հայտնողներից մեկը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր, ով գլխավորել էր «Քաղաքացիական պայմանագրի» պարտված թիմը։ Հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որի առաջնորդ Մամիկոն Ասլանյանին կալանավորել են։

Ըստ էության, Ասլանյանը չի կարողանա մասնակցել ավագանու առաջին նիստին, սակայն, ինչպես Գորիսի դեպքում, կընտրվի համայնքապետ։ Իրավիճակը չի հանգուցալուծվել ոչ միայն Վանաձորում, այլև այլ համայնքներում ևս։ «

Քաղաքացիական պայմանագիրն» ու իր տխրահռչակ պարագլուխը տենդագին պատրաստվում են ինչ-ինչ արտահերթ զարգացումների, և նրանց համար կենսական նշանակություն ունի հնարավորինս շատ վարչական և իշխանական ռեսուրսներ ձեռք գցելը։ Նույն տրամաբանության մեջ պետք է տեսնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելն ու նրա փոխարեն մեկին կարգելը, ում նույնիսկ նախկին կուսակցության ղեկավարն է «անդեմ ու անմեղսունակ» համարում։ Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել իշխանության զավթումը բոլոր մակարդակներում, թեև կադրային լուրջ խնդիրներ ունի։

Նա թե՛ դրսին, թե՛ ներսում փորձում է ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին, չկա այլ թեկնածու, այդ թվում՝ իր կուսակցության շրջանակներում, ով կարող է փոխարինել իրեն։ Նա վաղուց հասկացել է կամ հասկացրել են, որ միայն ավտորիտար մեթոդներով կարող է մնալ իշխանության ղեկին, իսկ այդ ղեկը կորցնելը շատ ավելի թանկ է նստելու թե՛ Փաշինյանի, թե՛ նրա թիմի համար։ Արդյունքում, «հեղափոխական» թիմը նույնիսկ չի էլ թաքցնում իր իրական նպատակները, մեծ լոնքերով վազում է դեպի բռնապետություն։ Չի հասնելու, իհարկե։

Հովհաննես Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular