ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բոլորս պետք է հասկանանք, որ համավարակի հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուրախություն մեզ՝ այս պահին ունենք բավականին լավ համաճարակային իրավիճակ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ երեկ քովիդի 129 դրական դեպք է գրանցվել, իսկ մահվան 15 դեպք։

Նախարարը հայտնեց, որ «Օմիկրոն» նոր շտամը Հայաստանում դեռ հայտնաբերված չէ, բայց կուտակվող տվյալները ցույց են տալիս, որ պատվաստումները պաշտպանության բավական բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի դեպքում։ «Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է, և այդպես էլ հետագայում կշարունակենք»,–ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 1 591 809  քաղաքացի պատվաստում են ստացել, 920 650 քաղաքացի ստացել է առաջին դեղաչափը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 670 710 քաղաքացի։ «Արդեն երրորդ խթանիչ դեղաչափ ևս քաղաքացիները ստանում ե,ն և արդեն հինգ հարյուր քաղաքացի երրորդն է ստացել»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հերթական ալիքը ավելի սահուն կերպով ենք հաղթահարել և դրա առաջին պատճառը պատվաստումների որոշակի շեմի ազդեցությունն է, իսկ երկրորդ պատճառը նախորդ շրջանում հիվանդացությունների արդյունքում որոշակի իմունիտետի ձևավորումը։ «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ հաջորդ ալիքը գալու է անխուսափելիորեն և բոլորի միասնական խնդիրը պետք է լինի պատվաստումները շարունակելը։ Ես ինքս էլ երրորդ դեղաչափ պատվաստումն ընդունել եմ, այսօր երկրներ կան, որ քննարկում են չորրորդ դեղաչափ պատվաստման մասին»,–ասաց նա և նշեց, որ մահացած քաղաքացիների իննսուն և ավելի տոկոսը պատվաստված չեն։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular