ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի 27-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վիեննայում Իրանական միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերկանգնման շուրջը բանակցությունները կվերսկսվեն դեկտեմբերի 27-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 23-ին այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ և ԳՀՀՊ-ի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան:

«Վիեննայում բանակցությունները կվերսկսվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին: ԳՀՀՊ-ի համատեղ հանձնաժողովը կհավաքվի հետագա գործողությունների քննարկման և որոշման համար: Կարևոր է ուժեղացնել տեմպը հանգուցային չկարգավորված խնդիրների(լուծման) համար և շարժվել առաջ՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Բարի գալուստ (Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունների – ծանոթ. խմբ.) ութերորդ փուլ»,- գրել է նա Twitter-ի՝  իր Էջում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular