ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործատուն այլևս չի կարող աշխատողներին ասել՝ կգնաս, քո գրպանից կհանես գումարն ու կվճարես ՊՇՌ հետազոտության համար․ Արամ Վարդևանյանը՝ ՍԴ որոշման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործատուն այլևս չի կարող աշխատողներին ասել՝ կգնաս, քո գրպանից կհանես գումարն ու կվճարես ՊՇՌ հետազոտության համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը, համաձայն որի՝ հակասահմանադրական ճանաչվեց առողջապահության նախարարի հրամանի՝ ՊՇՌ թեստերը աշխատողների միջոցների հաշվին հանձնելու դրույթը։

«Առողջապահության նախարարի հրամանի ամենամեծ խնդիրն այն էր, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա դնում էր պարտավորություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարել ՊՇՌ հետազոտումների ծախսերը։ Այդ մասով ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Սա մեր դիմումի անկյունքարերից մեկն էր»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, որ իրենք ժամանակին ամեն կերպ Կառավարությանը, ԱՆ-ին հորդորել են չկայացնել նման որոշում, որովհետև այն հակասահմանադրական է, սակայն ապարդյուն։ Վարդևանյանն ընդգծեց՝ հրամանը վիճարկելը չի նշանակում, թե իրենք դեմ են պատվաստումներին, ավելին՝ խրախուսում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular