ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկ Մարությանին պաշտոնանկ անելը բացասական եմ գնահատում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավագանու արտահերթ նիստի շրջանակներում անցկացված փակ, գաղտնի քվեարկության՝ կողմ 44, դեմ՝ 10, արդյունքներով երեկ պաշտոնանկ արվեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է բնորոշում տեղի ունեցածը` Զարուհի Հովհաննիսյանն ասաց․ «Բնականաբար բացասական եմ գնահատում կատարվածը, որովհետև իրականում տեսնում ենք իրավիճակ, երբ կուսակցական, խմբային մոտեցումները գերակշռում են նաև մարդու աշխատանքային գործընթացում արձանագրված առաջընթացներին: Չի դիտարկվում այդ մարդու աշխատանքային թերություններն ու առավելությունները, այլ դիտարկվում է, թե այդ անձը տվյալ խմբակի անդա՞մ է, թե՞ ոչ և այդ խմբակային շահում իրեն ինչպե՞ս է դրսևորում: Ասվածի վառ ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Մարությանի քննադատությունը, կապված միջոցների չարաշահման հետ, երբ երկիրը գտնվում է ծանր վիճակում, իսկ պաշտոնյաները մեքենաների գնման ու այլ նպատակով գումարներ են օգտագործում, սվիններով ընդունվեցին, ու ամենացավալի, տխուր ու տհաճ իրավիճակն այն էր, որ պետական պաշտոնյաները փորձում են բոլոր տիպի քննադատությունները բերել ֆեյսբուքյան տարածք ու այդտեղ բավական վիրավորական ձևով հակահարվածներ ու պատասխաններ հնչեցնել: Սա հասարակության համար ևս վատ նախադեպեր ստեղծող, հանրային դիսկուրսները բավականին ցածր որակի իջեցնող գործընթաց է, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ թե՛ հասարակության պատկերացումների, թե՛ քաղաքական համակարգերի, թե՛ պետական ինստիտուտների կայացման ճանապարհին»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular