ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».ՔՊ-ն որոշել է հարամել երդմնակալությունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր Նոյեմբերյան խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր համայնքապետի՝ Արսեն Աղաբաբյանի երդմնակալության արարողությունը։ Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը (29,54 տոկոս)՝ Աղաբաբյանի գլխավորությամբ, կոալիցիա է կազմել «Հանուն հանրապետության» կուսակցության հետ (26,66 տոկոս)՝ Մհեր Աղամյանի գլխավորությամբ, եւ ընտրել Կողբիի երկարամյա համայնքապետ Աղաբաբյանին։ Իսկ 43,76 տոկոս ձայն ստացած ՔՊ-ն՝ Կարեն Աբազյանի գլխավորությամբ, ստիպված է դառնալ ընդդիմություն։

Սակայն ՔՊ-ն ոչ մի կերպ չի հաշտվում պարտության հետ, եւ, մեր տեղեկություններով, որոշել են հարամել երդմնակալությունը՝ իրենց կողմնակիցներին բերելով համայնքապետարան ու բախումներ հրահրելով, ինչպես Փարաքարում։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ պարտության հետ չհաշտվող Աբազյանը նախկինների՝ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ է, եւ հենց մարզի ՀՀԿ-ականներն են այսօր պայքարում ՔՊ-ին ընդդիմություն դարձած համայնքային նոր իշխանությունների դեմ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular