ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական Pegasus ավիաընկերությունն առաջիկայում կսկսի Ստամբուլ-Երևան թռիչքները․ թուրք նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն պնդել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան թռիչքները կվերսկսվեն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրա խոսքերով, «Pegasus» թուրքական ավիաընկերությունը սկսել է նախապատրաստվել թռիչքներին: Ըստ թուրք նախարարի՝ փոխադարձ թռիչքները կսկսվեն առաջիկա օրերին:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր անցած շաբաթ հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի միջեւ թռիչքներ կսկսեն իրականացվել:

Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն նույնպես խոսել էր այս թեմայով: Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական ավիաընկերությունների կողմից հայտեր չի ստացել Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular