ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները չենք անտեսի միայն այն պատճառով, որ ընդարձակ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ». Չավուշօղլուն՝ «շատ բարդ իրավիճակների» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև կոնֆլիկտը հասել է վտանգավոր մակարդակի։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության թուրքական ծառայությունը։

«Մենք չենք անտեսի մեր սկզբունքները և Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները միայն այն պատճառով, որ մենք ընդարձակ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը Միջազգային անվտանգության ակադեմիայի հետ առցանց հանդիպման ժամանակ։

Չավուշօղլուի խոսքով՝ նման շատ բարդ իրավիճակներում Թուրքիան անում է այն, ինչ պահանջում է ժամանակի ոգին և երկրի ազգային անվտանգությունը։

«Սա ծանր աշխատանք է, բայց դրա համար դիվանագիտություն է պետք»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Haberturk հրատարակությունը հայտնել էր, որ Թուրքիան, ենթադրաբար, կմասնակցի Դոնբասի տարածքում ՆԱՏՕ-ի հակառուսական ռազմական գործողությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular