ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի արժեհամակարգային տարբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը «հանգուցալուծվեց» ժամանակավորապես։ Նիկոլ Փաշինյանին և նրա անդեմ խամաճիկներին հաջողվեց հեռացնել Հայկ Մարությանին, և անհայտ մեկին կարգել Երևանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել քաղաքապետարանի աշխատակազմի հետ, Փաշինյանն էլ ընդունել է նոր քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին։

«Այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև»,- հայտարարել է Փաշինյանը, հավելել, թե այն իրավիճակը, որ կար Երևանի քաղաքապետարանում, «ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր»:

«Համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց»,- ասել է Նիկոլ Փաշինյանն ու շնորհակալություն հայտնել ավագանու անդամներին «սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար»:

Թերևս, «սկզբունքային դիրքորոշում» ասելով՝ նկատի է ունեցել վարչախմբի կամքը առանց սեթևեթելու կատարելը, երևանցիների վրդովմունքի ալիքի տակ հակահեղափոխական վարք դրսևորելը։ Հայկ Մարությանն ընդհակառակը, աշխատակազմին վերջին անգամ խնդրել է պատվով կատարել իրենց պարտականությունները։

«Քաղաքապետերը գալիս են և գնում են, դա մշտական ընթացք է, իսկ համայն հայության մայրաքաղաք Երևանը մնում է: Ուստի, մենք բոլորս պետք է ծառայենք մեր մայրաքաղաքին՝ շենացնենք, առաջ տանենք: Ես ուզում եմ, որ դա արվի մշտապես, և գնալով ավելի լավ»,- նշել է Հայկ Մարությանը:

Արդեն նախկին քաղաքապետին իր ենթակաները հրաժեշտ են տվել ծափահարություններով, տխրության անկեղծ դրսևորումներով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ծածուկ ընդունել է երկու-երեք հոգու։ Երիցս ճիշտ էր արդեն նախկին քաղաքապետը, երբ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին էր մեղադրում հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ։ Սա ընդամենը արժեքային և արժեհամակարգային տարբերության մեկ օրինակ է։ Անկախ իր պաշտոնավարման ընթացքում կատարած սխալներից՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով արձանագրված բացթողումներից, Հայկ Մարությանն այսօր կարող է դուրս գալ փողոց՝ առանց թիկնապահների, նայել Երևանի բնակիչների աչքերի մեջ, անկեղծ շփվել մարդկանց հետ, ստանալ անկեղծ ժպիտներ։ Նիկոլ Փաշինյանը չի կարող։ Ժամանակին քաղաքի ամեն թփի տակից սելֆի և լայվ անող վարչապետը կտրվել է իրականությունից, կորցրել չափի զգացումը, թիմակիցների հետ խժռում է նույն այդ հեղափոխության վերջին փշուրները։

Հայկ Զաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular