ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում. խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է. Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանում, այսպես կոչված, միջանցքի մասին որպես կայացած փաստ են խոսում։

Հարցը նրանում չէ, թե պաշտոնական մակարդակում սրան ինչպես է արձագանքում Հայաստանի իշխանությունը, խնդիրն այն է, որ եթե նույնիսկ կուլիսային պայմանավորվածություն չկա այս հարցում, ապա Ադրբեջանն ու Թուրքիան հնչեցնում են հայտարարություններ, որից հետ կանգնելը շատ բարդ է թվում։

Պարզ ասած, Ադրբեջանն իր հասարակությանը հավաստիացրել է, որ միջանցք լինելու է։

Ավելին, իր միջազգային գործընկերների հետ արդեն բանակցում է ռեգիոնալ նախագծերի շուրջ, ինչն ավելի է բարդացնում միջանցքի հետ կապված ծանր վիճակը։

Ցավոք ստեղծված իրադրության պայմաններում, սցենարային առումով, խիստ անբարենպաստ դրություն է ստեղծվել, որտեղ ընտրությունը վատի և վատթարագույնի միջև է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular