ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի գործ՝ միասնական ու ջանասիրաբար.Արսեն Աղաբաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արսեն Լիպարիտի Աղաբաբյանի պաշտոնական էջից
 
Սիրելի′ հայրենակիցներ, ստանձնելով Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը՝ առաջին հերթին պարտավորություն եմ վերցնում լծվելու կառուցողական, պետականամետ, համագործակցության ու փոխըմբռնման մթնոլորտում աշխատանքի ավագանու ողջ կազմի հետ:
Հայտնում եմ շնորհակալություն ընտրարշավի ընթացքում և այնուհանդերձ կշռադատված ու ժողովրդավար մոտեցում ցուցաբերած մեր ազգաբնակչությանը, հավաստիացնում, որ մենք կլինենք բոլորի կողքին, կաշխատենք ու կարարենք ի նպաստ Նոյեմբերյանի:
Շնորհակալ եմ Մհեր Աղամյանին ու իր գլխավորած ավագանու կազմին վստահության համար, նաև ողջունում եմ Կարեն Աբազյանին ու թիմակիցներին:
Մենք պետք է շարունակենք աշխատել՝ հիմք ընդունելով ժողովրդի կամքը և գերակա դարձնենք բոլոր ընտրողների շահերն ու սպասելիքների իրագործումը:
Ուրեմն ի գործ՝ միասնական ու ջանասիրաբար:
Խաղաղություն բոլորիս:
 
#ԱպրելուՆոյեմբերյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular