ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց միգրացիոն ցուցանիշներ չեն արձանագրվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թվականը մոտենում է իր ավարտին։ Միգրացիոն վիճակագրությունը պարզելու համար 1or.am կայքը զրուցել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Հարցին, թե 2021 թվականի միգրացիոն սալդոն ի՞նչ է ցույց տալիս ժողովրդագրագետը ասել է․ «Պետք է սպասել տարեվերջին, երբ ամփոփիչ տվյալներ կլինեն, և դրա հիման վրա կարող ենք եզրահանգումներ անել: Բայց հիմա արդեն հասկանալի է, որ սկսվելու է աշխատանքային միգրանտների վերադարձը, որոնք մեկնել էին աշխատելու Ռուսաստան։ ԵՄ երկրների հետ կապված էլ մենք պետք է կատարենք մեր պարտավորությունները և ընդունենք այն միգրանտներին, որոնք անօրինական գտնվում են ԵՄ տարածքում: Կարծում եմ, որ Ռուսաստանից վերադարձողների թիվն անհամեմատ շատ է լինելու, քանի որ 2020-ին թեև գործում էին տրանսպորտային սահմանափակումներ, բավականին թվով ՀՀ քաղաքացիներ մեկնել էին ՌԴ աշխատելու և մոտավորապես 1,5-2 տարի գտնվում էին Ռուսաստանում: Այդ մարդիկ վերադառնալու են, քանի որ տրանսպորտի հետ կապված խնդիր չկա: Ես կարծում եմ, որ արտառոց ցուցանիշներ չենք ունենա, որովհետև վիճակագրության տվյալներով առաջին ամիսների կտրվածքով միգրացիոն սալդոն կրկին դրական էր՝ մոտավորապես 400 մարդու տարբերությամբ: Արձանագրվել էր, որ մշտական բնակչության արտահոսք առաջին ամիսների կտրվածքով մենք չունենք: Ինչ վերաբերում է ելումուտի ցուցանիշին, դա պարզապես խոսում է այն մասին, որ այս տարի շատ էին մեկնել, դրանք հետաձգված մեկնումներն էին, նաև երկարատև միգրանտներն էին, որոնք 2020-ին վերադարձել էին, 2021-ին մեկնեցին: Այնպես որ, ես կարծում եմ, որ արտառոց ցուցանիշներ չեն արձանագրվելու, ամեն ինչ լինելու է նորմայի մեջ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular