ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ՝ նոյեմբերի 14-ի ընտրություններից հետո, ապա նոյեմբերի 24-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր կառավարության հետ միանշանակ համագործակցելու մասին՝ շեշտելով, թե «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»: Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը պարզապես համարեցին, որ բնական է ՏԻՄ-երի և գործադիր բարձրագույն մարմնի համագործակցությունը:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն: Թերթի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզում Գևորգ Փարսյանը միակ համայնքապետը չէ, որ բավականին կոմֆորտ համագործակցություն է հաստատել իշխող ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular