ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ստում Զարեհ Սինանյանը․ Սփյուռքի ներուժը յուրացնելու փորձ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նախկին իշխանությունները՝ թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք սփյուռքից բազմաթիվ կարող և ունակ անձանց են հրավիրել Հայաստան, պետական բարձր պաշտոնների նշանակել, օգտագործել նրանց հնարավորություններն ու կապերը Հայաստանի Հանրապետության համար։ Այդ հանգամանքն այնքան սովորական էր, որ նրանցից որևէ մեկի համար գլուխ գովալու առիթ չէր կարողանա դառնալ։ Փոխարենը գործող իշխանությունները՝ ի դեմս Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի, փորձում են աղավաղել պատմությունը, գործող իշխանություններին ներկայացնել որպես Սփյուռքի հետ կապերի ջերմեռանդ պաշտպան, նսեմացնել նախկինում ունեցած ձեռքբերումները։

«Առաջին անգամ Հայաստանը պետական կառավարման դռները բացել է սփյուռքահայերի համար»,- նախօրեին հայտարարել է Սփյուռքի հարցերով հանձնակատարը։ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ ամենաբարձրաստիճան սձփյուռքահայը Զարեհ Սինանյանն է։ «Ներուժ» ծրագրով էլ տասնյակ, գուցե հարյուրավոր սփյուռքահայեր են վերադարձել Հայաստան, տարբեր պաշտոնների նշանակվել պետական հաստատություններում։

Ինչ խոսք, ողջունելի մոտեցում է, սակայն դա աննախադեպ մի բան ներկայացնելն ընդամենը վկայում է փաշինյանական իշխանության քաղքենի էության մասին։ Սփյուռքահայերն ավելի մեծ դերակատարություն են ունեցել, ավելի բարձր պաշտոններ զբաղեցրել նախկինների օրոք, պատմական փաստերը դա են ապացուցում։ Տեր-Պետրոսյանի օրոք՝ անկախությունից հետո Հայաստան են եկել, բարձր պաշտոններ զբաղեցրել տասնյակ անձինք։ Շատերը նախարար են նշանակվել։ Րաֆֆի Հովհաննիսյանը ԱԳ նախարար էր, Սեպուհ Թաշճյանը՝ ՀՀ պետնախարար, Միրոն Շիշմանյանը՝ Էներգետիկայի նախարար, Ժիրայր Լիպարիտյանը՝ ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական, Նիկոլ Շահգալդյանը՝ ՀՀ Նախագահի խորհրդական։ Վարդան Օսկանյանը ԱԳ նախարարի տեղակալն էր, իսկ Ռոբերտ Քոչարյանի օրոք 10 տարի պաշտոնավարեց որպես արտգործնախարար։ Էլ չենք խոսում Ռուսաստանից Հայաստան վերադարձած, զինվորական կամ պետական պաշտոններ զբաղեցրած հարյուրավոր անձանց մասին։

Գլխավոր շտաբի պետեր, պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ, վարչության պետեր։ Իհարկե, փաշինյանական իշխանությունները կարծում են, թե բոլորն իրենց պես հիշողության խնդիր ունեն, կարող են ամեն լավ բան ներկայացնել որպես իրենց կողմից առաջին անգամ իրականացրած ու աննախադեպ քայլեր, սակայն պատմական փաստերը հաճախ դաժան են, և թույլ չեն տա, որ զարեհսինանյաններն ու նիկոլփաշինյանները շարունակեն ստել։

Մհեր Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular