ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոուրինյոն առաջարկ է ստացել Նիգերիայի հավաքականից

ՍՊՈՐՏ

Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնն առաջարկել է իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Այդ մասին հայտնել է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ամաջու Պինիկը։

«Այո, ունեցել ենք զրույց Մոուրինյոյի հետ։ Մեր երկրի սպորտի նախարարը նույնպես խոսել է Մոուրինյոյի հետ։ Այս ամենում ոչ մի վատ բան չեմ տեսնում»,- Պինիկի խոսքը մեջբերում է Thisnigeria-ն։

Այս ամռանը «Ռոման» գլխավորած Մոուրինյոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Նա երբեք հավաքական չի գլխավորել։ «Ռոմայից» առաջ Մոուրինյոն մարզչական աշխատանք ունեցել է «Բենֆիկա», «Ունիան Լեյրիա», «Պորտու», «Ինտեր», «Ռեալ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ» եւ «Տոտենհեմ» ակումբներում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular