ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նկատեցի՞ք, որ սրա ուշք ու միտքը Բաքվին սպասարկելն է․ քաղաքագետը՝ Փաշինյանի ասուլիսին հնչած մտքերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ասուլիսով։ Ասուլիս ժամանակ Փաշինյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու լրագրողի հարցին, թե արդյոք Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ է ներկայացրել, որոնցից մեկն էլ Հայոց Ցեղապսանության ճանաչման հարցի օրակարգից հրաժարվելն է, պատասխանեց․ «Հայաստանի ոչ մի ղեկավար, երբեք չի էլ պահանջել Թուրքիայից Ցեղասպանության ճանաչում»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ ի պատասխան Փաշինյանի այս հայտարարությանն ասաց․ «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պրիմիտիվ մանիպուլիատորը կրկին փորձում է ամեն ինչ գլխի վայր շրջել, խնդիրը հետևյալն է, այո, ՀՀ-ն մինչև իր կապիտուլացիոն խայտառակ ակտը ստորագրելը երբեք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար նախապայմաններ չի դրել, բայց խնդիրն այն է, որ Թուրքիան միշտ նախապայմաններով է հանդես եկել, և ամենակարևորը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայից հետո Թուրքիայի նախապայմանները ավելի են շատացել։ Երբ երկու երեք ամիս առաջ Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապիտուլյանտը փորձել է Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպել իր հետ և մերժում է ստացել, հիմքում եղել են 4 նախապայմաններ՝ Զանգեզուրի միջանցքի բացում, Ադրբեջանի և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում, Արցախյան հարցի վերջնական լուծում, ցեղասպանության միջազգայնականության գործընթացի դադարեցում։ Հիմա ո՞վ է ասել Նիկոլ Անհողին, որ մենք ինչ-որ նախապայման ենք դրել։ Այդ, որ ինքը ջանադրաբար իր թրքասիրությունն է առաջ տանում, արդեն նախատեսում է, որ պիտի հանդիպի Էրդողանի հետ, հարց է առաջանում ինքը այս չորս նախապայմանները, որոնք բացարձակ հակահայ են և Հայաստանի Հանրապետության դեմ են ինքը ընդունելո՞ւ է, որովհետև Թուրքիայի նախագահը շատ պարզ նշել էր, որ ինքը չի հանդիպի Նիկոլ Անհողի հետ, մինչև այդ պայմանները չընդունի։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող ստախոսը փորձում է ամեն ինչ կեղծել և խեղաթյուրել։ Ինը կեղծում է և միաժամանակ հերքում է ինքն իրեն։ Իսկ այ Թուրքիան նախապայմաններ առաջ քաշում է, որոնցից մեկը ցեղասպանության միջազգայնացման դադարեցումն է, ինչը շատ վտանգավոր է, այն սեպ կխրի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ»,-ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Անդրադառնալով երեկվա ասուլիսի ժամանակ Փաշինյանի ու լրագրողի հարց ու պատասխանին Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին, քաղաքագետն ասաց․ «Նկատեցի՞ք, որ սրա ուշք ու միտքը Բաքվին սպասարկելն է, սրա գլխավոր նպատակը թուրքերին լավություն անելն է, սարսափելի է, ինքը  դա չի էլ թաքցնում։ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Անհողը հազարապատիկ ավելի Էրդողան է, քան Թուրքիայի բռնապետը, ինքը հազարապատիկ ավելի Ալիև է, քան Ադրբեջանի բռնապետ Ալիևը։ Մինչ երեկ ինքը զառանցանքներ էր տարածում այն մասին, որ ինքը չի համարում  Արցախը միայն հայերինը,  Ադրբեջանի բռնապետը իր մամուլի ասուլիսի օրը, իր ծննդյան 60 ամյակը նշում էր Հադրութում։

Ի դեպ թերուս ու անգրագետ Նիկոլ Անհողին հիշեցնեմ, որ Արցախում բնակչության 76 տոկոսը կազմված է եղել հայերից, 20 տոկոսը ադրբեջանցիներից, իսկ մնացածը ազգային այլ փոքրամասնություններից։ Երբ որ ինքը, երեկ՝ հարցին չպատասխանելով հայտարարում էր, որ ադրբեջանցիներն էլ են Արցախում եղել դա ոչ ոք չի հերքում, էդ նույն տրամաբանությամբ, հեչ չզարմանաք, ինքը երեկ այդ հիմքերը դրել է, որ վաղը մյուս օրը Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի պարտադրանքով ինքը Հայաստան է վերադարձնելու այն 168 հազար ադրբեջանցիներին, ըստ 1989 թվականի մարդահամարի տվյալների և նրանց սերունդներին, ովքեր արցախյան շարժումից հետո լքեցին ՀՀ-ն։ Ինքը դրանց բոլորին բերելու է հետ, նրանց բնակեցնելու է Ամասիայի, Աշոցքի, տարածաշրջանում, Մասիսի շրջանում, Վարդենիսում, Սյունիքում, լցնելու է այնտեղ և ասելու է՝ իսկ ով է ասել, որ ադրբեջանցիներն այստեղ իրավունքներ չունեն։

Եթե ազգությամբ հայ, իրեն հայ համարող Նիկոլ Անհողը ամբողջ մամուլի ասուլիսի ժամանակ առաջ էր տանում պրոադրբեջանական թեզեր, վաղը մյուս օր չզարմանաք, որ իրեն նաև Ալիևը պարտադելու է, որ ադրբեջանցիները հետ վերադառնան, ի դեպ այդ մասին ամիսներ առաջ հայտարարել է Իլհամ Ալիևը։ Ինքը օտարերկրյա լրագրողներին տված հարցազրույցում Վարդենիսը անվանեց Բասարգեչար, Երևանը անվանեց Իրեվան, Սյունիքը անվանեց Զանգեզուր և շատ պարզ ասեց, որ նրանք այդտեղ են վերադառնալու խաղաղ եղանակով, և դրա հիմքը երեկ իր հայտարարություններով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրեց։

Ինչ վերաբերում է այդ ճանապարհի մասին նրա արտահայտությանը, դա նույն կոնտեքստում պետք է դիտարկվի։ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կապտուլյանտ Նիկոլի համար ամենակարևորը ադրբեջանցիներն են։ Նոյեբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինը շատ պարզ նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա, այդ սահմանը նոր է գծվելու և դրա համար ստեղծվելու է հատուկ հանձնաժողով, հիմա հարց է առաջանում կապիտուլացիոն ակտից հետո ինքը ում տարածքներն էր տվել թուրքերին»,-նշեց քաղաքագետը։

Դիտարկմանը, թե Փաշինյանն ամեն դեպքում չպատասխանեց հարցին, թե ապահովելո՞ւ է Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող հայ վարորդների անվտանգությունը, Համբարյանն ասաց․ «Նիկոլ Անհողը ով է, որ ինքը երաշխավորի ինչ-որ բան, ինքը չի կարող երաշխավորել ոչ մեկի անվտանգությունը ՀՀ-ում։ Երեկ իր  60-ամյակի օրը ադրբեջանի բռնապետը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին և շատ պարզ նշել էր, որ ՀՀ-ն չունի բանակ ու հասկացրել էր, որ ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չունենա բանակ, որովհետև այդ բանակը ինքը դիտարկում է, որպես սպառնալիք Ադրբեջանի համար։ Հիմա Նիկոլ Անհողը բացահայտ պռոադրբեջանական քաղաքականություն է վարում ՀՀ-ում և այո, ինքը կատարելու է այն բոլոր հրահանգները, որոնք գալիս են Բաքվից, և զարմանալ պետք չէ, որ նա չի կարող որևէ մեկի անվտանգությունը երաշխավորել։ Եթե հիմա Ադրբեջանը հարվածի Երևանին երևի թե մեկը որևիցե քայլ չի ձեռնարկի և համոզված եղեք Նիկոլ Անհողը այդ հարվածը կգցի ռուսների գրպանը»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով վարչապետի մեղադրանքներին, որոնք հնչեցին Սերժ Սարգսյանի հասցեին, Համբարյանն ասաց, որ ինքը Սարգսյանի ամենաառաջին քննադատողներից է, բայց Փաշինյանը կեղծում է իրականությունը։

«Հասկանո՞ւմ եք, մենք գործ ունենք քրոնիկ ստախոսի և կեղծարարի հետ։ Նրան մի շարք մասնագետներ հազար անգամ բացատրել են, որ միջպետական սահմանը չի կարող գծվել վարչատարածքային բաժանման մասին օրենքներով, որ միջպետական սահմանների վերաբերյալ պետք է ընդունվեն միջազգային համապատասխան օրենքներ, պետք է աշխատեն բազմաթիվ ինստիտուտներ և այլն, բայց որքան ուզում ես ասա, այդ անձը բարձրանում ասում է՝ 2010 թվականին վարչատարածքային բաժանումով հողերը տվել եք թուրքերին, այս մարդը քրոնիկ ստախոս է։  Էդ մարդը սեփական դավաճանությունը թաքցնելու, քողարկելու համար՝ հաշվի առնելով նաև հայաստանյան հասարակության մեծ մասի քաղաքականապես անգրագետ լինելը, հմտորեն օգտագործում է այն ու ստերով տակից դուրս է գալիս, նույնն էլ երեկվա իր մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած անտրամաբանական մտքերը։ Այդ անձը լավ հասկանում է ինչ է անում, գիտի որ ստում է, գիտի, որ Արցախյան հարցի վերաբերյալ միակ դե յուրե փաստաթուղթը մինչև իր կապիտուլացիոն խայտառակ ակտը եղել է  1994 թվականի մայիսի զինադադարը։ Դրանից հետո Արցախի վերաբերյալ որևիցե որոշում կայացված չի եղել։ Բազմաթիվ բանակցություններ են եղել, տարբեր ֆորմատով ՌԴ նախագահի, Ղազախստանի նախագահի միջնորդությամբ, Մինսկի խմբի համանախագահների միջնորդություններ, տարբեր առաջարկներ՝ Կազանյան, մոսկովյան, պրահյան, փարիզյան, բայց դրանք ոչ մեկը որևէ իրավական և քաղաքական հետևանքներ չեն եղել, դրանք եղել են բանակցություններ, ինքը ճիշտ է ասում, որ եկել է իշխանության բանակցությունները եղել են իր կետից, դա միակ ճիշտ բանն է, որ նա ասել է։

Եթե Սերժ Սարգսյանը ասել է ՝ Արցախը Հայաստան է և վերջ, ինքը դա ապացուցել է, որքան էլ ես Սարգսյանի քննադատներից լինեմ, պետք է ընդունենք, որ նա Նիկոլ Անհողին հանձնել է այնպիսի Արցախ, որը ժառանգել էր Ռոբերտ Քոչարյանից, իսկ Քոչարյանն էլ՝ Տեր-Պետրոսյանից, իսկ մնացած հայտարարությունները, իբր ինքը վատ ժառանգություն է ստացել՝ կեղծիք է։ Ամեն իշխանություն, որը եղել է ՀՀ-ում բանակցությունները սկսել է իր սեփական կետից»։

Վերջում քաղաքագետն ավելացրեց, որ 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից ստորագրված պայմանագիրը, որի մասին խոսում էր Փաշինյանը և վստահեցնում, որ այդ փաստաթղթով ՄԱԿ-ը Արցախը համարում էր Ադրբեջանական՝ կեղծիք է, նման փաստաթուղթ չկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular