ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ կատարվում է իշխող քաղաքական ուժի ներսում վկայում է, որ մենք չունենք առողջ քաղաքական համակարգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանին անվստահություն հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և նոր քաղաքապետ ընտրեց: Ինքը՝ Մարությանը, իր ծավալուն ելույթում մի շարք բացահայտումներ արեց:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

Հարցին, թե արդյոք Մարությանի բացահայտումների հետ կապված արդեն իսկ չպետք է իրավական գործընթացներ սկսված լինեին` փաստաբանն ասել է. « Եթե մեկ բառով բնութագրելու լինենք տեղի ունեցածը, այն կարելի է համարել քաղաքական դաշտի և քաղաքական էլիտայի բարոյազրկման ու ոչնչացման հերթական արար, իսկ ավելի կոնկրետ՝ հասարակության ողբերգություն: Այն, ինչ մենք տեսնում ենք իշխող քաղաքական ուժի ներսում տեղի ունեցող գործընթացներին, վկայում է, որ մենք չունենք առողջ քաղաքական համակարգ, առհասարակ, ՀՀ-ում քաղաքական դաշտում տիրող տրամադրությունները չեն խոսում այն մասին, որ Հայաստանը ոտքի է կանգնել արցախյան աղետալի պատերազմում պարտությունից հետո և փորձ է անում բռնել զարգացման ուղի: Ինչ խոսք, Հայկ Մարությանը հիմա չէ, որ պետք է խոսի դրա մասին, հասարակությունն էլ իմանա: Հայկ Մարությանը թող բարի լիներ դրա մասին հայտարարեր դեկտեմբերից հետո: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու է հասարակությունից գաղտնի պահվել իր՝ ՔՊ կուսակցությունից դուրս գալու հանգմանքը: Ձեր քաղաքական թիմը խոսում էր ամեն ինչ ժողովրդի իմացությամբ իրականացնելու մասին, մինչդեռ թաքուն եք պահել ժողովրդից այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետը դուրս է եկել իշխող կուսակցությունից: Եթե մենք դասական չափանիշներով առաջնորդվեինք, ապա մենք էլ վաղը կարող ենք գալ իշխանության, մեր կուսակցության այս կամ այն անդամին առաջադրենք որևէ պաշտոնում, և եթե այդ անդամը դուրս գար կուսակցությունից, բարոյականությունը հուշում է, որ ինքը պետք է նաև այդ պաշտոնը թողնի, որովհետև այդպիսին են քաղաքականության կանոնները: Բայց Հայաստանում քաղաքական մշակույթի ամբողջ տրամաբանությունը խախտված է։ Այս համատեքստում, ես ընդհանուր առմամբ խոսում եմ նաև այն մասին, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին, Հայկ Մարությանը հեղափոխության խորհրդանիշներից մեկն էր: Անձամբ Նիկոլ Փաշինյանն էր Մարությանին բերել առաջին պլան: Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի առաջ մղած քաղաքապետն էր, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ում անունն էլ տար, պոլի փետ էլ առաջարկեր, նա դառնալու էր քաղաքապետ: Թե ինչ է տեղի ունեցել իրենց մեջ, իրենք պետք է հանրությանը բացատրեն: Ես խորապես հիասթափված եմ իշխող քաղաքական էլիտայում տիրող տրամադրություններից որպես քաղաքացի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular