ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք քաղաքագետը նշել է Հայաստանի գլխավոր սխալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ukraina.ru-ն գրում է, որ Հայաստանի կառավարությունը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունը Թուրքիային և Ադրբեջանին հակադրվելու համար, և արդյունքում պատերազմում պարտվել է։ Այդ մասին Ukraine.ru-ին տված հարցազրույցում ասել է թուրք քաղաքագետ Օնուր Սինան Գուզալթանը:

Հայաստանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բազմիցս կոչ է արել արևմտյան երկրներին մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

«Հայաստանի կառավարությունը փորձել է հակադրվել Թուրքիային և Ադրբեջանին՝ համագործակցելով տարածաշրջանից դուրս գտնվող խաղացողների հետ։ Այդ քաղաքականության արդյունքն այն է, ինչ Երևանում ընկալվում է որպես պարտություն։ Այսօր նրանք պետք է գիտակցած լինեին իրենց սխալները, քանի որ կամք են դրսևորում հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Գուզալթանը։ Մյուս կողմից, Հայաստանի կառավարությունը պատրաստ է հաղորդակցություններ բացել տարածաշրջանում, ինչը դրական միտում է, եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular