ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Արգելվել են Մամիկոն Ասլանյանի հետ տեսակցությունները

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել:

Դեկտեմբերի 21-ին նրան էին այցելել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը, ավելի վաղ` Արթուր Վանեցյանը: Թե ինչ հիմքով են արգելվել տեսակցությունները, նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ հիմք չկա, հավանաբար՝ կատարում են Փաշինյանի հրահանգը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular