ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն Արցախը փորձում է զրկել սուբյեկտայնությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
44-օրյա պատերազմից հետո Արցախում իրավիճակը, մեղմ ասած, ծանր և լարված։ Հայաստանի գործող իշխանություններն էլ փորձում են պատերազմից մեկ տարի անց վերջնականապես զրկել Արցախին իր սուբյեկտայնությունից, վերածել անգլուխ, պետական ատրիբոտներից զուրկ տարածքի, որը հանձնելն արդեն բարդություն չի ներկայացնի Նիկոլ Փաշինյանի համար։ Իր վերջին ասուլիսում Արցախի վերաբերյալ արված սենսացիոն և ադրբեջանամետ հայտարարությունները միտված էին ներքաղաքական խառնաշփոթ ստեղծել Արցախում, իրար դեմ հանել արմատական ընդդիմադիր և Փաշինյանին լոյալ ուժերին, զրկել Արցախը նախագահական կառավարման հնարավորություններից։ Այս հանցավոր և դավադիր մտահղացումը, կարծես, ձախողվեց։ Արցախից Փաշինյանի հայտարարություններին առաջինն արձագանքեց ԱԳ նախարար, Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը, ապա նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երեկ էլ՝ Արցախի Ազգային ժողովը։
 
Արցախյան իրողություներին քաջատեղյակ փորձագետները նշում են, թե Նիկոլ Փաշինյանը ձգտում է փոխել ներքաղաքական «ռասկլադը», պաշտոնից հեռացնել Արայիկ Հարությունյանին, ինչից հետո Արցախում եթե անհնար կլինի նախագահական նոր ընտրություններ անցկացնելը։ Այս հարցում, ինչպես և սպասելի էր, Փաշինյանն ունի դաշնակիցներ բուն Արցախում։ Խոսքը ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մասին է, ով լուրջ ներկայացվածություն ունի նաև Արցախի Ազգային ժողովում։ Արայիկ Հարությունյանը պարտության մեկ այլ սիմվոլ է, ինչպես և Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա առկայությունը նախագահի աթոռին սկսել է լրջորեն խանգարել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Հարությունյանը տևական ժամանակ ինքն էլ նպաստում էր Փաշինյանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, խոչընդոտում պատերազմից հետո ձեռքբերած կոնսենսուսին՝ Արցախում բոլոր կարող ուժերի մեկտեղման, կոալիցիոն կառավարում իրականացնելու պայմանավորվածություններին։
 
Թերևս, նրան թվում էր, թե այդկերպ կկարողանա շահել Փաշինյանի բարեհաճությունը, պահպանել իր դիրքերը Արցախում։ Մինչդեռ, Փաշինյանը բոլորովին այլ ծրագրեր ունի Արցախի հետ, որտեղ ոչ Հարությունյանը, ոչ էլ այլ ազդեցիկ որևէ արցախցի գործիչ չի տեղավորվում։ Նա պարտավորություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի առջև, և շարժվում է այդ ուղղությամբ՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը։ Հենց այս հանգամանքով կարելի է բացատրել Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ տեղ գտած հատվածը, որտեղ նա որպես Արցախի անվտանգության երաշխավոր ընդգծում է ՌԴ խաղաղապահ զորակազմի, այլ ոչ Հայաստանի դերը։
 
Ըստ էության, Արցախում հասկացել են Նիկոլ Փաշինյանի խաղի իրական նպատակները, և որոշել են համատեղ ուժերով դիմադրել այդ քայլերին։ Մնում է, որ հայաստանյան քաղաքական ուժերն էլ գիտակցեն, թե ինչ իրական նպատակներ ունի Նիկոլ Փաշինյանը, կողմնորոշվեն՝ նրա հետ հանցավոր համաայնությամբ ոչնչացնո՞ւմ են հայկական երկու պետությունները, թե՞ պայքարում այդ վտանգի դեմ։
 
Մեսրոպ Բաբայան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular