Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 478.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.81 դրամ (աճել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 642.93 դրամ (աճել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.49 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 348.4 դրամ, ոսկի՝ 27,749.38 դրամ, պլատին՝ 14,926.13 դրամ: