ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության խնդիրը բուհերը վերահսկողության տակ պահելն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների բուհերի կառավարման խորհուրդների նախագահ դառնալն ու այդ խորհուրդներում ներկայացված լինելըհիմնավորեց նրանով, որ այդկերպ իրենց իշխանությունը փորձում է պայքարել բուհերի կուսակցական դառնալու դեմ։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի վարչապետի նման հայտարարության մասին` Սերոբ Խաչատրյանն ասաց․ «Այսօր իշխանության խնդիրը ոչ թե բուհերը կուսակցականացնելն է, այլ՝ հսկողության տակ պահելը։ Այո՛, ընդդիմադիր եղած ժամանակ մարդիկ միշտ էլ հռչակագրային բաներ են ասում, բայց երբ գալիս են իշխանության, այն էլ՝ Հայաստանի նման երկրում, որը դեռևս չունի ժողովրդավարական մշակույթ, քո հիմնական խնդիրը վերահսկողությունն է, մանավանդ երբ դու պատերազմում պարտություն ես կրել, բնականաբար, քո դիրքերը թուլացել են, ու դու արդեն ստիպված ես գնալ վերահսկողության ավելի կոշտ քայլերի։ Իշխանության այս քայլերի հիմքում երկու պատճառ կա․ նոյեմբերի 9-ից հետո բուհերի հայտարարությունները, իհարկե՝ տարբեր ձևաչափերով: Եղան բուհեր, որտեղ առանձին խմբեր պահանջեցին իշխանության հրաժարականը, եղան բուհեր, որտեղ գիտխորհրդի որոշում եղավ, եղան նաև ամբիոնային կամ ֆակուլտետային հայտարարություններ։ Երկրորդ պատճառն այն էր, որ գարնանը Ճարտարագիտական համալսարանում, երբ տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն, իրավիճակը դուրս եկավ իշխանության վերահսկողությունից, ու ռեկտոր ընտրվեց մեկը, որն իշխանության թեկնածուն չէր։ Այս իրավիճակում իշխանությունը վտանգ տեսավ, որ ինքը կարող է կորցնել բուհերի վերահսկողությունը, ինչը ցանկացած իշխանության համար վտանգ է, որովհետև բուհերն իրականում ունեն բավականին մեծ ներուժ, այնտեղ կա երիտասարդություն, միայն դասախոսները չեն։ Մենք նաև շատ լավ հիշում ենք 60-ականներին աշխարհում տեղի ունեցած համալսարանական դեպքերը, որոնք շատ մեծ շրջադարձերի բերեցին Արևմուտքում, այսինքն այդ իմաստով համալսարանները հսկողության տակ պահելը կարևոր է ու իշխանությունը հիմնականում այդ խնդիրն է լուծում: Բնականաբար, չեմ կարծում, որ հիմա, եթե ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը դարձավ ԵՊՀ խորհրդի նախագահը, հաջորդ քայլով պետք է փորձեն ամբիոնի վարիչներին կամ ուսանողներին դարձնել ՔՊ անդամ: Ո՛չ, այդպիսի խնդիր այս պահին չկա, խնդիրը ռեկտորի ընտրությունը վերահսկելն էր, ու վերահսկվեր վստահելի մարդու կողմից։ Քանի որ այս իշխանությունն ունի վստահելի մարդկանց դեֆիցիտ, իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար ստիպված են ընտրություն կատարել նեղ շրջանակի մարդկանցից, որպեսզի վստահ լինեն, որ իրավիճակը կլինի կառավարելի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular