ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններն անընդունելի եմ համարում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ արցախյան հարցին առնչվող հնչած հայտարարություններին անդրադարձել են թե՛ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ հայկական երկու պետության Մարդու իրավունքի պաշտպանները:

Այս թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանի հետ։

Հարիցն, թե ի՞նչ կարծիք ունի վարչապետի հայտարարության մասին` Թևան Պողոսյանն ասաց․ «Փաշինյանի կողմից արված հայտարարություններին բացասական եմ վերաբերվում, մեկ բառով ասած՝ անընդունելի եմ համարում: Ընդհանուր առմամբ, Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ, Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Պետք չէ խոսել Արցախի մասին ընդհանրապես, եթե չեն հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա՛մ պիտի լույս ու սեր ճառագի, կա՛մ չլինի ընդհանրապես: Հաճախ են ասում, որ մեզ մենակ մենք չենք լսում, բայց արցախյան հարցով անընդունելի ինչ-որ մանրուքների մեջ են մտնում, այն էլ՝ իրենց անձնական մեկնաբանությունների շրջանակներում: Այս երկու օրը, երևի կլսեք, հուսամ, որ Արցախի իշխանությունները կգիտակցեն իրենց այսօրվա կարևորության իմաստը, թե ոնց պետք է ներազդեն»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular