ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կողմնակիցների շարքերում նոր պառակտում է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերում նոր պառակտում է հասունանում։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանական թիմը ձևավորվեց անտրամաբանական ուղղությամբ, ՔՊ առաջատար դեմքերը գործադիրում և օրենսդիրում պաշտոններ տվեցին իրենց մտերիմներին ու ազգականներին՝ բնավ հաշվի չառնելով նրանց թե՛ անձնային, թե՛ մասնագիտական որակները։ Արդյունքում, Հայաստանն ունեցավ իշխանություն, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում, իսկ արդյունավետ կառավարման մասին խոսելն անիմաստ է դարձել։ Նիկոլ Փաշինյանը իր բազմերանգ կողմնակիցներին պահելու համար ստիպված է տարբեր այլասերված միջոցներ կիրառել՝ գաղտնալսումներից մինչև ահաբեկումներ, ապօրինի հանձնարարություններից մինչև կոմպրոմատներ կիրառելով։ Դեռևս, մինչև իշխանափոխությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սիրում էին գլուխ գովել, թե իրենց մոտ որոշումներն ընդունվում են բուռն քննարկումներով, սեփական կարծիք հայտնելու հնարավորությամբ, իսկ վարչության նիստերին էլ կային անդամներ, որ համարձակվում էին հակաճառել կուսակցության պարագլխին, ներկայացնել իրենց տեսակետները։
 
«Քաղաքացիական պայմանագրում» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ներկուսակցական ժողովրդավարության ցանկացած դրսևորում այլևս անցյալ է, անգամ վարչության նիստերը անցնում են բացարձակ լռության մեջ, և միայն Նիկոլ Փաշինյանն է գալիս, բղավում, ներկայացնում իր պահանջները և հեռանում։ Վարչության անդամներին մնացել է միայն գլուխը տմբտմբացնելով համաձայնվել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Դե իսկ, կուսակցության մյուս անդամների, պատգամավորների ու պաշտոնյաների դիմադրության մասին խոսելն ավելորդ է։ Փոխարենը, ՔՊ-ում վաղուց սկսել են ակտիվորեն խմբակներ ձևավորվել՝ ընդհանուր շահերի և նախասիրությունների հիմքով, և այդ խմբակները դաժան պայքար են մղում իրար մեջ՝ «փադիշահի» «առաջին կինը» դառնալու անկալիքով
 
Երեք տարվա ընթացքում ՔՊ ազդեցիկ բավական գործիչներ առանց պատճառի և պատճառաբանության լքեցին իրենց պաշտոնները, կամ էլ հայտնվեցին լուսանցքում։ Մեր աղբյուրի խոսքով, պատճառը ոչ թե նրանց վատ աշխատանքն էր (այդ կուսակցությունում լավ աշխատողներ չկան), այլ ուղղակի մեկ ուրիշին հաջողվել էր այդ անձի դեմ դավեր նյութել անձամբ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Վերջինս այժմ շփվում է խիստ մտերիմների մի փոքր խմբակի հետ, լսում է բացառապես նրանց խորհուրդները, և այդ խմբակը, որի հիմնական գործող դեմքերն են Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը, բոլոր հարցերը լուծում է ըստ իրենց հայեցողության։ Այս ամենը, իհարկե, ինչ-որ պահի հանգեցնելու է իշխող ուժի լիակատար դեգրադացմանը, և ի վերջո բերելու է «Քաղաքացիական պայմանագրի» պառակտմանը, որի նախանշանները երևում են անզեն աչքով։
 
Դանիել Մեհրաբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular