ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի տոտալ և հանցավոր անգործությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը տոտալ անգործության է մատնված։ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննելու իրավասություն ունեցող հանձնաժողովն արդեն 18-րդ նիստն է՝ չի կարողանում հանձնաժողովի փոխնախագահ ընտրել։ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի թեկնածուին՝ Արթուր Ղազինանին 14 անգամ մերժելուց հետո արդեն չորս նիստ շարունակ ընդդիմությունը որևէ թեկնածու չի առաջադրում։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռ երկու շաբաթ առաջ հայտարարել էր, թե պատրաստ են քննարկել ընդդիմության առաջադրած մեկ այլ թեկնածուի առաջադրումը, միայն ոչ Արթուր Ղազինյանի։

Քոչարյանի այս առաջարկը, ինչպես և սպասելի էր, որևէ արձագանք չստացավ ընդդիմությունից, «Հայաստան» դաշինքը մտադիր չէ հետ կանգնել իր սկզբունքային դիրքերից և նոր թեկնածու առաջադրել։ Փոխարենը, իշխանության ներկայացուցիչները շարունակում են տորպեդահարել հանձնաժողովի աշխատանքը, ձգձգել հանձնաժողովի բուն պարտականությունների կատարումը, մեղքն էլ բարդել ընդդիմության՝ թեկնածու չառաջադրելու հանգամանքների վրա։

Ըստ կանոնակարգ-օրենքի՝այժմ թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է «Քաղաքացիական պայմանագրին», բայց իշխող ուժն էլ չի առաջադրում թեկնածություն։ Խնդիրը պարզ է, մանիպուլյացիաներով և մեղադրանքներով հնարավորինս ձգձգել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի աշխատանքը։ Եթե նախկինում դա արվում էր Ղազինյանի թեկնածությունը մերժելով, ապա արդեն մեկ ամիս արվում է ընդդիմությունից նոր թեկնածու պահանջելով։ Ընդդիմադիր պատգամավորները, նշենք, տևական ժամանակ չեն մասնակցում հանձնաժողովի՝ մեկ րոպեանոց նիստերին։ Նույնիսկ իշխանական պատգամավորներն են զլանում ներկայանալ։ Երեկ կայացած նիստին ընդամենը երեք պատգամավոր է մասնակցել, որոնք հապտշապ փակել են նիստը։ Իսկ արդյունքում, հանրությունը, որ սպասում էր պատերազմի հանգամանքների հետաքննությանը, ստիպված է կրկին սպասել։ Ինչն էլ, թերևս, գործող իշխանությունների թիվ մեկ նպատակն է։

Գևորգ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular