ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի որևէ օրենք չի կարող տարածվել Արցախի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ Արցախի վերաբերյալ մի շարք հայտարարություններ արեց, որոնք շարժեցին Արցախի իշխանությունների զայրույթը։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այս հայտարարության մասին իրավապաշտպանն ասաց, որ արդեն չի էլ ուզում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

«Իրականում ես արդեն մերժում եմ մեկնաբանել նրա որևէ հայտարարություն։ Կասեմ հետևյալը՝ Ադրբեջանի որևէ օրենք չի կարող տարածվել Արցախի վրա և ամբողջ այս պայքարը հիմնված է եղել հետևյալ կետերի վրա։ Նախևառաջ կամ առնվազն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն է՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան, դուրս է եկել Սովետական Ադրբեջանից, համաձայն մեր այն ժամանակվա սովետական օրենքների, ինչը համաձայնեցված է եղել միջազգային իրավունքի հետ։ Դրանից հետո բոլոր գործընթացները, ով ուզում է մասնակցած լիներ, բոլոր այն դրույթները, որոնք շեղվում են այդ կետից, նրանք ներմուծված են բոլոր այն պետություններից կողմից, որոնք առհասարակ վախենում են, որ որևէ միավոր հանկարծ դուրս գա իրենց կազմից։ Սա վերաբերում է եվրոպական բոլոր պետություններին։ Ինքս քննադատել եմ ՀՀ բոլոր նախագահներին։ Նախ, Առաջին նախագահի շնորհիվ Արցախի հարցը մտել է փակուղի, նա ասում էր, որ համաձայն է, որպեսզի Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվել, որովհետև ժողովուրդը համաձայն չէր նրա արտահայտած մտքի հետ։ Երբ նրան փոխարինեց Երկրորդ նախագահը, բոլորի նպատակները կապված էին նրա հետ, որ ոչ միայն Արցախի Հանրապետության սահմանները կպահպանվեն ու կպաշտպանվեն, այլև փոփոխություն կմտցվի բանակցային առաջնային գործընթացում, սակայն դա տեղի չի ունեցել՝ միջազգային հանրության դիմադրության պատճառով»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular