ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում բուժօգնությունն անվճար կլինի. Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 29-ին մասնակցել է առողջապահության համակարգի արդյունքների ամփոփմանը նվիրված տարեվերջյան նիստին, որին մասնակցում էին ոլորտում գործող բոլոր պետական բուժհիմնարկների ղեկավարները:

Այս մասին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։

Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժհիմնարկների, առանձնացված ստորաբաժանումների, նախարարության աշխատակազմի ընթացիկ տարում իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունները, առկա խնդիրների ու լուծումների մասին դիտարկումները և ծավալել շահագրգիռ քննարկում՝ նվիրված հանրապետության առողջապահական ծառայությունների կատարելագործմանը:

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում լրիվ անվճար բուժօգնության ծրագրի ներդրմանը: Ա. Բեգլարյանը նշել է, որ համաձայն հանրապետության նախագահի ծրագրի՝ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները հստակ են: Արդեն ձևավորված է անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը, և 2022 թվականին կյանքի է կոչվելու լրիվ անվճար բուժօգնությունը բնակչության համար: Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ բարեփոխումներ և տեղային բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները:

Պետական նախարարն առաջարկել է նման ընգրկվածությամբ հանդիպումներն առավել հաճախակի դարձնել՝ քննարկումների ու մասնագիտական վերլուծությունների միջոցով նպաստելով առողջապահական համակարգի շարունակական բարելավմանն ուղղված պետական քաղաքականության կիրարկմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular