ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանը պետք է լիներ քաղաքական բանավեճերի, խմորումների դաշտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2021 թվականը քաղաքական առումով բավականին բուռն էր Հայաստանում։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ԼՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ։

Ամփոփելով 2021 թվականը նախկին պատգամավորն ասաց, որ 2021 թվականը եղել է շատ բուռն, երբեմն նաև քաոտիկ և անհասկանալի. « 2021 թվականը, ընդհանուր առմամբ, սկսվեց շատ դեպրեսիվ իրավիճակում, որովհետև պատերազմում նոր էինք պարտվել, քաղաքական դաշտը ցնցումների մեջ էր ու փորձում էր ելք գտնել ստեղծված իրավիճակից: Որպես ելք՝ գոնե մենք՝ որպես կուսակցություն, հանգեցինք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, մասամբ ճգնաժամը լուծվեց, որովհետև Երևանի փողոցները բացվեցին, պետական համակարգերն անցան բնականոն գործունեության, բայց ձևավորվեց մի պառլամենտ, որը որևէ կապ չունի այսօր երկրում տիրող, օր օրի օրհասական դարձող խնդիրների հետ: Խորհրդարանը պետք է լիներ քաղաքական բանավեճերի, խմորումների դաշտ, ցավոք, այն այսօր դարձել է հայհոյանքների դաշտ: Երբ 2015 թվականին ստեղծում էինք «Լուսավոր Հայաստանը», մենք նաև նպատակ էինք դրել մաքրել քաղաքական դաշտը, նոր քաղաքական մշակույթ բերել ու երբ 2017-ին մտանք խորհրդարան, կարողացանք դա անել. քաղաքական բանավեճ՝ առանց վիրավորանքի, քաղաքական բանավեճ՝ ինտելեկտների ու գաղափարների բախման միջոցով, ու դա մինչև 2021-ի ամառ մեզ հաջողվում էր պահպանել: Իսկ այսօր մենք էլի հետ ենք գնացել նախկին իրականություն, երբ քաղաքականությունն այնքան էլ հաճելի միջավայր չէ և հեռացել է արիստոտելյան այն գաղափարից, ըստ որի՝ քաղաքականությունը մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու արվեստ է: Այսօր քաղաքական ուժերը խորհրդարանում զբաղված են տարբեր շահեր սպասարկելով, որը միանշանակ ու երբեք Հայաստանի շահը չէ, ինչի համար ես ցավում եմ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular