ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել են անցնող տարվա համատեղ աշխատանքի արդյունքները՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի համատեքստում։

«Ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հաջող առաջընթաց է արձանագրվել բոլոր ուղղություններով։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել գագաթնաժողովների որոշումների արագ եւ լիարժեք իրականացման՝ այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման եւ ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի սահմանազատման մեխանիզմների գործարկման ուղղությամբ»,- նշվում է ուղերձում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում «քննարկվել է Մոսկվայում կայացած 3 + 3 ձեւաչափի հիմնադիր ժողովը եւ ադրբեջանցի ու հայ հասարակական գործիչների հանդիպումը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular