ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբոտ-անդրոիդ «Օպտիմուսը» ժամանակի ընթացքում կարող է յուրահատուկ անհատականություն զարգացնել. Իլոն Մասկ

ՄՇԱԿՈՒՅԹ

«Օպտիմուս» անդրոիդը, որի մասին Իլոն Մասկն առաջին անգամ խոսել է ամառվա վերջին «ԱԲ-ի օրվա» կապակցությամբ, մարդու համար կարող է դառնալ ավելին, քան պարզապես առօրյա ձանձրալի գործեր կատարելու, օրինակ՝ գնումների համար խանութ գնալու սարք: Ժամանակի ընթացքում նա անհատականություն կզարգացնի եւ կդառնա «հիանալի ընկեր, ինչպես C-3PO-ն կամ R2D2-ը», հայտնում է HighTech+-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ռոբոտը կլինի միջին հասակի, ընկերասեր եւ բավական դանդաղաշարժ, որպեսզի կարելի լինի հեշտությամբ փախչել նրանից, եթե մեքենաների ապստամբություն, այնուամենայնիվ, տեղի ունենա։ Արհեստական բանականությամբ աշխատող Tesla Bot-ը կնախագծվի սովորական կամ վտանգավոր առաջադրանքներ կատարելու համար:

Սկզբում այս լուրն ավելի շատ որպես կատակ ընդունեցին, բայց պարզվեց, որ նախագիծն իրական է, եւ ընկերությունն արդեն սկսել է ինժեներների թիմ ընտրել։ Հոկտեմբերին Tesla-ն եւս մեկ անգամ հիշեցրեց դրա մասին՝ ցույց տալով անդրոիդի ուրվագիծը Շանհայում ընկերության նոր ինժեներական կենտրոնի հոլովակում: Իսկ երեկ, պատասխանելով Լեքս Ֆրիդմանի փոդքասթի հարցերին, Մասկը ռոբոտի մասին մի փոքր մանրամասն խոսեց։

«Կարծում եմ՝ հնարավորություններն այստեղ անսահման են։ Tesla-ի համար սա ամբողջ աշխարհում վերականգնվող էներգիային անցումը արագացնելու այնքան էլ առաջնահերթ ուղղություն չէ, բայց մարդկության համար չափազանց օգտակար բան է մարդակերպ ռոբոտը, որն ունակ է շփվել աշխարհի հետ եւ օգնել տարբեր ձեւերով»,- ասաց ձեռներեցը:

Մասկը հաստատել է, որ «Օպտիմուսը» առաջին հերթին կզբաղվի «միանվագ ու ձանձրալի աշխատանքով», հատկապես այնպիսի, որտեղ մարդու համար վնասվածք ստանալու վտանգ կա, բայց նաեւ նշել է, որ անդրոիդը կարող է «շատ լավ ընկեր» լինել, գրում է Electrek-ը: «Ժամանակի ընթացքում նա կարող է յուրահատուկ անհատականություն զարգացնել»,- ասել է Tesla-ի ղեկավարը։ -Ռոբոտները միանման չեն լինի։ Այս անհատականությունը կարող է զարգանալ այնպես, որ համապատասխանի տիրոջը, ինչպես էլ նրան կոչեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular