ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փոխանակ պահեինք բերդաքաղաք Շուշին, դավադրաբար այն հանձնեցինք թշնամուն»․ Ավետիք Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՀԱՍՆՈՒՄ Է
Մեկ լսում ես, թուրք-ադրբեջանական կողմին ուղղված, վարչապետ կոչեցյալի ռեվերանսները, մեկ էլ , դրան ի պատասխան, Ադրբեջանի նախագահի հերթական հակահայկական հայտարարությունները։
 
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, իր խոսքերով Իրևանի ուսուցչական սեմինարիայի 140-ամյակի միջոցառումների նախապատրաստման մասին։
Հերթական անգամ, նա անթաքույց հայտարարում է ողջ Հայաստանի տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին։
 
Ի դեպ, արևելահայկական մշակութային հիմնական կենտրոններն են եղել Թիֆլիսը, Բաքուն և բուն պատմական Հայաստանի տարածքում Շուշին։ Շուշիում 1881թ․ բացվել է հայտնի Ռեալական դպրոցը, որի շրջանավարտներն են եղել բազմաթիվ հայ մտավորականներ։
 
Եվ ահա, փոխանակ մենք պահեինք, պահպանեինք հայոց պատմական, մշակութային բերդաքաղաք Շուշին և նշեինք Ռեալական դպրոցի 140 ամյակը․․․դավադրաբար այն հանձնեցինք թշնամուն և վարչապետ չեղածի շուրթերով այն անվանեցինք «դժգույն, դժբախտ, ադրբեջանական քաղաք»։
 
Ահա և քեզ մի կողմից նվաճող, ստախոս բռնապետի խոսքերն ու հավակնությունները, մյուս կողմից,նույնպես ստախոս,խեղճուկրակ բռնապետիկի ողորմելիությունը։
Ընդունենք, որ մեզ հասնում է, քանի որ այս ամենը մենք հանդուրժում ենք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular